Բիձինա Իվանիշվիլիի ասուլիսը Հայաստանում կարելի է տապալված համարել
Արտաքին Քաղաքական
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանում է գտնվում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ կառավարությունում լրագրողները հրավիրվել էին լուսաբանելու Հայաստանի և Վրաստանի վարչապետերի համատեղ մամլո ասուլիսը: Ներկա էին նաեւ վրաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Սակայն ասուլիսը կարելի է համարել տապալված՝ տեխնիկական պատճառով: Թարգմանիչը, ով ըստ երեւույթին պրոֆեսիոնալ չի եղել եւ հանդիսանում է Հայաստանում Վրաստանի դեսպանատան աշխատակից, նորմալ չի տիրապետել թարգմանությանը եւ ամբողջովին խեղաթյուրել է երկու վարչապետերի հարցազրույցները: Ասուլիսի ընթացքում շփոթվել եւ՛ Վրաաստանի եւ՛ Հայաստանի ներկայացուցիչները: Բոլորը միաձայն կարծիքներ են արտահայտել, որ այս ասուլիսը շատ թյուրիմացությունների տեղիք է տալու, որովհետեւ թարգմանությունը կարող է այլ կերպ ընկալվել եւ լուրջ խնդիրներ հարուցել: Այս մասին հայտնում է Գալա.tv-ին:
Երկրորդ կազուսային իրավիճակն այն էր, որ ժպտերես Իվանիշվիլին ժպտացել է մինչեւ այն պահը, երբ Ռուսթավելի-2 հեռուստաընկերության լրագրողը հարցեր է ուղղել երկու երկրների վարչապետերին: Բիձինա Իվանիշվիլին չի կարողացել թաքցնել իր զայրույթը:
Թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ կտեղադրենք ավելի ուշ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում