Քննարկվել են Հայաստան-ServiceNow երկկողմ հարաբերությունների խորացման հնարավորությունները
Հրապարակումներ
Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը այցելել է ServiceNow ընկերության կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել փոխնախագահ Անդրյու Դանքոյի հետ։ Այս մասին հայտնում են դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-ServiceNow երկկողմ հարաբերությունների խորացման հնարավորությունները։ ServiceNow-ն հետաքրքրված է Հայաստանի տեխնոլոգիական ներուժով և երկրում գործունեություն ծավալելու հնարավորություններով։
Նշվել է, որ Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջում (ACT) ստեղծված ServiceNow-ի լաբորատորիան լայն հնարավորություններ է տրամադրում ուսանողներին՝ հմտությունների զարգացման և տեխնոլոգիական նորարարությունների փորձարկման ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան