Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի 

Աղոթում եմ, որ սթափվեք և դարձի գաք, քանի դեռ ուշ չէ․ բաց նամակ հայ հոգևորականին

Հրապարակումներ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻՆ
Իմ սիրելի սարկավագ եղբայրներին, Արժանապատիվ Քահանա Հայրերին, Հոգեշնորհ Վարդապետներին և Գերաշնորհ Սրբազան Հայրերին,
Գրում եմ ձեզ որպես Հայ Եկեղեցու զավակ, ում սիրտը լի է ցավով, բայց և անկոտրում հավատով։ Այսօր մեր Եկեղեցին և մեր Հայրենիքը անցնում են ծանրագույն փորձությունների միջով։ Տեսնում ենք, թե ինչպես են քաղաքական հետապնդումների ենթարկվում մեր հոգևորականները, ինչպես են նրանցից ոմանք հայտնվում բանտում՝ հայրենիքը սիրելու համար։
Սիրելի՛ Հայրեր, ես վստահ եմ, որ դուք՝ մեր հոգևոր դասի ճնշող մեծամասնությունը, հենց այն առաջնորդներն եք, ում մասին Առաքյալն ասում է. «.... պէտք է, որ եպիսկոպոսն անբասիր լինի, որպէս Աստծու տնտես. ոչ հանդուգն, ոչ բարկացող, ոչ անարգող, ոչ կռուարար, ոչ շահասէր, այլ՝ հիւրասէր, բարեսէր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ, ամուր կապուած վարդապետութեան հաւատի խօսքին, որպէսզի կարողանայ հորդորել ողջամիտ վարդապետութեամբ եւ կշտամբել հակառակորդներին.» (Տիտոս 1:7-9)։
Դուք, որ անարատ եք պահում ձեր ուխտը, իմացե՛ք՝ մենակ չեք։ Ճիշտ է, դուք ունեք Տիրոջ ամենազոր պաշտպանությունը, բայց այս երկրի վրա դուք ունեք նաև մեր՝ հավատացյալներիս պաշտպանության կարիքը, և մենք պատրաստ ենք դրան։ Մենք կանգնած ենք ձեր թիկունքին։
Սակայն այսօր մենք ականատեսն ենք նաև ցավալի, բայց թույլ տվեք ասել նաև անհրաժեշտ մի իրողության։ Պողոս Առաքյալի խոսքերը թերևս երբեք այնքան դիպուկ չեն եղել, որքան հիմա. «Լավ է, որ ձեր մեջ բաժանություններ լինեն, որպեսզի ձեր միջի ընտիրները երևան»
(Ա Կորնթացիս 11:19)։
Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ աստվածային զտում։ Այս փորձությունները մի մեծ մաղ են, որով Տերը մաքրում է Իր կալը։ Մենք տեսնում ենք, որ անարժաններից շատերն արդեն իսկ հեռացվել են մեր Սուրբ Եկեղեցուց։ Սա ողբերգություն է անհատի համար, բայց փրկություն՝ Եկեղեցու համար։ Կեղծավորն ու վախկոտը չեն կարող երկար մնալ ճշմարտության կողքին. նրանք կա՛մ պիտի դարձի գան, կա՛մ պիտի հեռացվեն, որպեսզի «ընտիրները երևան»։ Եվ ընտիրները դուք եք, որ մնացել եք հաստատուն։
Ուստի խոսքս ուղղում եմ նրանց, ովքեր դեռ տատանվում են, ովքեր դեռ կանգնած են անդունդի եզրին՝ ճնշումների կամ գայթակղությունների ազդեցության տակ։
Իմացե՛ք, որ մեզանից շատ Ձեզ ոչ ոք չի սիրում։ Ձեր հոգևոր եղբայրներից ավելի շատ Ձեզ ոչ ոք չի սիրում։ Իսկ նրանք, ովքեր ցույց են տալիս, թե իբր անհանգստանում են ձեզ համար, ստում են։ Նրանք ձեզ օգտագործում են։ Թող Տերը նրանց դատի ճիշտ այն դատաստանով, որով դատվեց Միքայել Սրբազանը, որով դատում են Բագրատ Սրբազանին, Մկրտիչ Սրբազանին, Լիդյա Մանթաշյանին և մյուս արժանավորներին։
Հենց նրանց՝ եկեղեցին հալածողներին, բայց հաճախ Աստծո անունը տվողներին է վերաբերում Տիրոջ խոսքը. «Ոչ թե ամեն ոք, որ ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում, Երկնքի արքայություն կմտնի, այլ նա, ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է» (Մատթեոս 7:21)։
Ես չեմ դատապարտում, այլ աղոթում եմ ձեզ համար։ Աղոթում եմ, որ սթափվեք և դարձի գաք, քանի դեռ ուշ չէ։ Քանի դեռ չեք արժանացել ձեր նախկին եղբայրների ճակատագրին, ովքեր արդեն զրկվել են ծառայելու շնորհից։
Որդիական խոնարհությամբ, բայց և պահանջատիրությամբ խնդրում եմ՝
Կանգ առեք՝ հանուն մեր Հայրենիքի։
Կանգ առեք՝ հանուն մեր Պետության։
Կանգ առեք՝ հանուն մեր Սուրբ Նահատակների։
Կանգ առեք՝ հանուն ճշմարիտ հավատքի և Տիրոջ պատվիրանների։
Կանգ առեք՝ հանուն ձեր հոգևոր Եղբայրների և հավատավոր ժողովրդի։
Կանգ առեք՝ հանուն մեր Սուրբ Եկեղեցու։
Ի վերջո՝ կանգ առեք հանուն Ձեր քահանայության և Ձեր ուխտի։
Եկեք աղոթենք մոլորյալների դարձի և ընտիրների զորացման համար։
Զորակցությամբ և աղոթքով՝
Նարեկ Ղևոնդյան
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը
Ամենադիտված