Այս անդամակցությունը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն
Հրապարակումներ
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեի (CRIRSCO) նախագահ Գարթ Քիրքհեմի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով, որ CRIRSCO-ին անդամակցությունը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն և ամրագրված է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության կողմից CRIRSCO-ին անդամակցության գործընթացի մանրամասները, անդամակցության տեխնիկական և իրավական նախապայմանները:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵՆ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Մովսիսյանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչություն պետ Վահան Գրիգորյանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան