Ավստրալացին կես միլիոն դոլարանոց ոսկե քար է գտել
Աշխարհ
Ավստրալիայի բնակիչը Մելբուրնից հինգ կմ հեռավորության վրա գտել է հինգ կիլոգրամանոց չմշակված ոսկե քար, որի արժեքը կարող է հասնել կես միլիոն դոլարի: Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը՝ հղում կատարելով Ballarat Courier-ին:
Ոսկի որոնողը, որի անունը չի նշվում, թանկարժեք քարը գտել է Մելբուրնից 100 կմ հեռավորությամբ գտնվող Բալարաթ քաղաքի մոտ՝ 60 սանտիմետր խորությամբ հողաշերտի տակ:
Քորդել Քենթի խանութի տնօրենը նշել է, որ քարի արժեքը 315 հազար դոլար է, սակայն կոլեկցիոներները և թանգարանները կարող են դրա համար վճարել մոտ կես միլիոն դոլար:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)