Մայքլ Քոթանջյանը հայր է դարձել
Հասարակություն
BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ հունվարի 14-ին ծնվել է Մայքլ Քոթանջյանի առաջնեկը: 38-ամյա երգչի կինը՝ Աշխենը, ամուսնուն դուստր է պարգեւել: Երջանիկ հայրիկը բարի լուրն իմացել է նկարահանման հրապարակում:
«Զգացողություններս աննկարագրելի են: Իսկ հուզմունքս կրկնապատկվեց, որովհետեւ հայրիկիս մասին տեսահոլովակի նկարահանումների ընթացքում իմացա, որ ինքս հայր եմ դարձել: Հայրս, մայրս շատ երջանիկ են. երկար սպասված առաջնեկը ծնվեց»,-մեզ հետ զրույցում նշել է նա ու հավելել, թե հոլովակը, որի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, ներկայացվել է երեկ՝ Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ընթացքում:
Փոքրիկի անունը Լիկա է։ «Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ պետք է իր ուղին եւ ճակատագիրն ունենա, դրա համար էլ որոշեցի մայրիկիս կամ մեկ ուրիշի պատվին չանվանել երեխայիս, այլ հատուկ իր համար անուն ընտրել: Երկար մտածեցի, փորփրեցի համացանցը եւ Լիկա անվան հետ կապված դրական շատ բաներ կարդացի: Այն նշանակում է ակտիվ, պոզիտիվ, դիվանագետ»,-ասել է Մայքլ Քոթանջյանը:
ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնի դերասան Ռաֆայել Քոթանջյանը եւս կիսվել է իր հույզերով. «Չափազանց երջանիկ եմ այս պահին, որովհետեւ առաջին անգամ պապիկ եմ դարձել: Կիսում եմ Մայքլի ընտանիքի երջանկությունը: Փորձի ժամանակ տեղեկացա, որ պապիկ եմ դարձել, զգացողություններս աննկարագրելի են»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը