Փոքր կրծքերի մեծ խնդիրների մասին՝ Արփին, Շպռօտն ու Աշոտ Լյուդվիգովիչը
Հասարակություն
Հարաբերություններում ամենակարևորը կրծքի չափը չէ
Երբեք չպետք է մոռանալ, որ քեզ սիրում և ընդունում են այնպիսին, ինչպիսին կաս: Իրականում տղաները ընտրում են սերը, ոչ թե մեծ կրծքերը: Եթե ձեր մեջ իրական զգացմունք կա, եթե դա սեր է, ապա բացարձակ կարևոր չէ, ինչ չափսի է կուրծքդ: Եթե իր սիրելին ես, կրծքերդ էլ ամենագեղեցիկն են նրա համար: Եթե չես հավատում, հարցրու ապագա փեսացուիդ, նա կհաստատի:
Հոգեբանի խորհուրդը
«Հիմնականում նման վիրահատությունների դիմում են ինքնավստահության պակաս և թերարժեքության զգացում ունեցողները: Նման դեպքերում պետք է աշխատել հենց ինքնագնահատականը բարձրացնելու ուղղությամբ, հասկանալ, որ շատ այլ կարևոր հարցեր կան, քան կրծքերի չափսը»,-պարզաբանում է հոգեբան Անետ Շամիրյանը և ավելացնում, որ մինչ վիրահատությունը անհրաժեշտ է վիրահատվել ցանկացողին ներկայացնել այդ գործընթացի դրական և բացասական հետևանքների մասին:
Բժշկի խորհուրդը
Պլաստիկ վիրաբույժ Աշոտ Լյուդվիգովիչը տեղեկացնում է, որ իրեն դիմած երեսունն անց կանայք հիմնականում փոքրացնում են կրծքերը: Ավելի երիտասարդները՝ մեծացնում, եթե այլևս չեն հղիանալու:
«Հղիության ժամանակ կրծքերը մեծանում են, իսկ վիրահատությամբ մեծացվածները սկսում են կախվել»,-պարզաբանեց բժիշկը՝ խորհուրդ չտալով մեր դեռահաս ընթերցողին դիմել կրծքերի վիրահատության: Բժիշկը վիրահատության ստույգ արժեքը չհայտնեց, միայն ասաց, որ մեկ ամենամատչելի իմպլանտանտ-սիլիկոնն արժե 500 եվրո՝ խորհուրդ տալով մինչ վիրահատության որոշում կայացնելը նախապես խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ամեն դեպք յուրովի առանձնահատուկ է:
Աստղի խոսքը
Երգչուհի Արփին, ով նույնպես աչքի չի ընկնում արտաքին բարեմասնություններով, կարծում է, որ աղջկա համար պետք է կարևոր լինի միայն իր ընտրյալի կարծիքը: «Եթե կողակիցդ սիրում և ընդունում է քեզ փոքր կրծքերով, վիրահատելու անհրաժեշտություն չկա: Անկեղծ ասած, ես նույնպես այս խնդրին առնչվել եմ, ցանկանում էի մեծացնել կրծքերս: Թեև եթե չլինեի շոու-բիզնեսում և մշտապես հմայիչ տեսք ունենալու անհրաժեշտությունը չզգացվեր, այդ մասին չէի էլ մտածի»,-անկեղծացավ երգչուհին:
Իսկ Շպռօտը ևս դրական է վերաբերում պլաստիկ վիրահատություններին, եթե դրա անհրաժեշտությունը կա: «Եթե մարդ բարդույթավորվում է իր մարմնի որևէ մասի պատճառով, ավելի լավ է բժշկական միջամտություն կատարի»,-կարծում է նա:
Նյութը՝ esyes.am-ի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը