Ձևավորվում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհուրդ
Հրապարակումներ
Մեկնարկել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը։ Հասարակական խորհրդի գործունեության նպատակի, խորհրդի կազմում անդամների ներգրավման վերաբերյալ հայտարարությունը հրապարակված է www.minurban.am կայքի «Տեղեկատվություն» բաժնի «Այլ հայտարարություններ» ենթաբաժնում:
Կարևորելով հանրության հետ երկխոսության ու քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ամրապնդումը՝ Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցողներին անդամակցության հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչև 2025 թվականի դեկտեմբերի 9-ը՝ ժամը 18։00-ն։
Սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացված, ինչպես նաև թերի փաստաթղթերով հայտերը չեն դիտարկվելու։
Հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը սահմանված են ՀՀ վարչապետի 2025թ․ սեպտեմբերի 22-ի N835-Լ որոշմամբ:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան