Ինչո՞վ է զբաղված Նանան Իվանովո քաղաքում
Հասարակություն
Երգչուհի Նանան մի շարք նորություններ ունի իր ստեղծագործական կյանքում և ոչ միայն: Փետրվարի 23-ին «հարսնացուների քաղաք» Իվանովոյում տեղի կունենա Նանայի և Արթուր Best-ի համետեղ համերգը: Նախատեսվում է նաև Նանայի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը:
«Առաջին անգամ չէ, որ ես համերգային ծրագրով աշխատում եմ Արթուր Best-ի հետ: Մենք նաև շատ լավ ընկերներ ենք, նույնիսկ ընտանիքներով ենք ընկերություն անում»,- Armstar.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին:
Երգչուհին այժմ աշխատանքային ծրագրերով Մոսկվայում է, որտեղ կմնա 3-4 ամիս: Վերջերս Նանայի մոտ կտրուկ կերպարանափոխություն նկատեցինք: «Իմ կերպարային փոփոխությունը ոչ մի բանի հետ կապված չէ: Ես փորձելու եմ միշտ նորություններով լի լինեմ թե արտաքնապես, թե աշխատանքիս մեջ»:
«Ես երգում եմ այն, ինչ ուզում եմ: Ով ինձ սիրում է, նա լսում է, իսկ ով չի սիրում, թո՛ղ չլսի: Ես ոչ պարտադրում եմ, ոչ էլ ամբողջ օրը հեռուստաէկրաններից «մազոլում» եմ ունկնդրի աչքերը կամ ականջները: Ես ինձ համար հանգիստ ապրում եմ ու աշխատում, չեմ խառնվում ոչ ոքի կյանքին, չեմ փնովում կամ անհիմն բամբասում»,- Armstar.am-ին ասաց Նանան:
«Մաղթում եմ բոլորին լինել բարի, վերջ տալ չարախոսությանը, լինել առողջ և շատ ժպտալ: Աստված օրհնի բոլորիդ ընտանիքները»,- եզրափակեց երգչուհին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը