Սիլվա Հակոբյանը` հայկական Լեդի Գագա ու Ջեսսի Ջեյ
Հասարակություն
Սիլվա Հակոբյանի նոր` «Don’t Apologize» երգը բազմաթիվ քննարկումների առիթ տվեց հայ երգարվեստի սիրահարների շրջանում: Armstar.am-ը զրուցեց հայ շոու-բիզնեսում վերջին երկու օրվա այս շարժի «մեղավորի» հետ: Սիլվա Հակոբյանը պատմեց, որ համագործակցության առաջարկն եղել է “Two Guyz” խմբի տղաների` Կարոյի և Վահանի կողմից:
«Նրանք ինձ ուղարկեցին 3 երգ, որոնցից ես ընտրեցի այս մեկը: Իհարկե, շատ աշխատեցինք անգլերեն արտասանությանս վրա, բայց կարևորը` արդյունքը գոհացուցիչ էր: Ամերիկան ընտրեցինք որպես երգին հատուկ միջավայր և ռեժիսոր Արթուր Մանուկյանի հետ մեկնեցինք Միացյալ Նահանգներ ու նկարահանեցինք տեսահոլովակը: Այն իմ կարծիքով օրիգինալ է ստացվել»,- Armstar.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:
Ինչ վերաբերում է ցնցող կերպարանափոխությանը, Սիլվան նշեց, որ շատ ուրախ է կրկին վերադառնալ այն ոճին, որն իրեն առավել հոգեհարազատ է: Երգչուհին վստահեցրեց, որ նման անակնկալներ դեռ շատ են լինելու:
Անդրադառնալով երգի անվանմանը («ներողություն մի խնդրիր»,-հեղ.)` երգչուհին ասաց, որ իր համար կարևոր է, որպեսզի դիմացինն ընդունի իր սխալը և ժամանակին ներողություն խնդրի: Այդ դեպքում, նա էլ փոխզիջումների կգնա: Միակ բանը, որ Սիլվան երբեք չի ների` դավաճանությունն է:
Համացանցի բազմաթիվ օգտատերեր քննարկելով տեսահոլովակը և Սիլվայի ընդհանուր կերպարը, այն համեմատում են Նելլի Ֆուրտադոյի, Լեդի Գագայի, Ջեսսի Ջեյի ոճի հետ: «Նորմալ եմ վերաբերվում համեմատություններին: Հակառակը, կզարմանայի, եթե ոչ մի նման մեկնաբանություն կամ համեմատություն չլիներ, այդ դեպքում կմտածեի, որ ինչ-որ բան այն չենք արել»,- եզրափակեց Սիլվան:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը