Աննա Հարությունյանի ծննդյան օրվա փոքրիկ պատահարը և անակնկալ նվերները
Հասարակություն
Արդեն ծննդյան հաջորդ օրը դերասանուհին armstar.am-ի հետ կիսվել է նաև երեկոյան խնջույքի մանրամասներով:
Ինչպես պատմեց Աննան, իր հյուրերին ստիպված է եղել դիմավորել վնասված ճակատով, քանի որ պատահաբար վարագույրը պոկվել է և ընկել դերասանուհու գլխին:
Այդուամենայնիվ այս փոքրիկ «պատահարը» ոչ մի կերպ չի փչացրել Աննայի տրամադրությունը: Բացի լավ ժամանակ անցկացնելուց, նա նաև ստացել է տարբեր նվերներ, որոնք ինչպես նշեց հոբելյարը՝ «Բոլորն էլ իմ սրտով էին»:
Նվերները հիմնականում աքսեսուարներ են եղել:
Հետաքրքիր կերպով է իր նվերը հանձնել Աննայի ընկերը:
«Նա նախ նվիրեց փոքրիկ ականջօղեր, ապա՝ վզնոց, որին հաջորդեց ապարանջանը: Ու այս երեք մասից բաղկացած զարդերը նա մատուցում էր որոշակի դադարներով՝ կրկնապատկելով իմ ուրախությունն ու զարմանքը»:
Իսկ Աննայի գործընկերները, ինչպես նա պատմեց, իր սուր ճաշակն իմանալով, հաջողությամբ կարողացել էին դերասանուհու ոճին համապատասխան նվերներ գնել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը