Լիդյա Մանթաշյանի ազատ արձակումը հանրային լայն արձագանքի արդյունք է, արդարությունը վերականգնվում է. Դանիելյան
Հրապարակումներ
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց վարչական հսկողություն և գրավ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:
Սա արդյունքն է հանրային լայն արձագանքի։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեղան և բարձրաձայնեցին կին քաղբանտարկյալի հանդեպ տարվող անարդար դատական գործընթացի մասին։
Շնորհակալություն նաև փաստաբաններին, որոնք այս ընթացքում ցուցաբերեցին բարձր պրոֆեսիոնալիզմ։
Արդարությունը վերականգնվում է, երբ բոլորս բռունցք ենք դառնում։
Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան