Կբարելավվեն մարզպետարանների կայքերը
Հասարակություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի ղեկավարությամբ ՏԿ նախարարությունում այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվեցին մարզպետարանների պաշտոնական կայքերի բարելավմանը, համայնքապետարաններում Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) ներդրման ընթացքին վերաբերող հարցեր: Մասնակցում էին մարզպետների տեղակալներ, մարզպետարանների աշխատակազմերի ղեկավարներ, կայքերի սպասարկման պատասխանատուներ, մարզպետարանների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետեր, ինչպես նաեւ ՀԿՏՀ մշակման ու ներդրման հարցերով զբաղվող «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի ղեկավարը: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Վ. Տերտերյանն ընդգծեց, որ մարզպետարանների պաշտոնական կայքերի բարելավման, ինչպես նաեւ ՀԿՏՀ-ի ներդրման հարցերը նախարարության ուշադրության կենտրոնում են: Նշվեց, որ ներկայումս ՀԿՏՀ շահագործող համայնքների թիվը հասնում է 339-ի, 2013թ-ին եւս շարունակվելու են այդ ուղղությամբ աշխատանքները:
Մարզպետարանի պատասխանատուների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց տեղում քննարկել կայքերի բարելավման ու ՀԿՏՀ-ի ներդրման հետ կապված խնդիրները եւ աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը