Երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդակցութուն
Հայաստան
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցավ երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Քննարկվեցին երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին, ինչպես նաեւ միջազգային համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես նշվեց այն կառույցների եւ կազմակերպությունների հետ սերտ աշխատանքը, որոնք այդ հարցերի վերաբերյալ համապատասխան զեկույցներ են պատրաստում եւ հրապարակում:
Փոխվարչապետը տեղեկացրեց, որ այդ ոլորտում առկա խնդիրների բացահայտման եւ դրանց լուծման հարցերը լինելու են Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նիստի օրակարգում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ խնդիրները կքննարկվեն նաեւ Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովում:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի