Խստագույնս դատապարտում եմ իրենց կոչմանը հակառակ ընթացք որդեգրած հոգևոր սպասավորներին. Պողոս վարդապետ
Հրապարակումներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Պողոս վարդապետ Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Խստագույնս դատապարտում եմ բոլոր նվաստացող և իրենց կոչմանը հակառակ ընթացք որդեգրած հոգևոր սպասավորներին, ովքեր ձեռքն են մեկնում, հանդիպում են հակաեկեղեցական արշավ սկսած դավաճան իշխանավորի հետ:
Աղոթքս է, որ Աստված միաբան սիրո մեջ պահի Մայր Աթոռի զինվորյալ միաբանությանս և անսասան Հայոց Հայրապետին: Իսկ ուրացող եպիսկոպոսները այլևս ինձ համար դուրս են Միբանական Ուխտից:
Տերը Դատավոր մեզ բոլորիս: Թող մեր հավատավոր ազգը և նվիրյալ, քաջ քահանա հայրերը մնան անսասան ու ամուր իրենց Աստվածատուր Սուրբ կոչմանն ու առաքելությանը»:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան