Արայիկ Հարությունյանը Թաթոյանին համեմատել է Իսպանիայի առաջնության երկրորդ լիգայում խաղացող «Սարագոսա» ակումբի հետ
Հրապարակումներ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրում է.
Ասենք, պատկերացնում ե՞ք Իսպանիայի առաջնության երկրորդ լիգայում խաղացող «Սարագոսա» ակումբը նամակ գրի «Ռեալ» Մադրիդին կամ «Բարսելոնային» ու ասի հունվարի 15-ին «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում պետք ա ինձ հետ մրցես, մենք հետևողական ենք լինելու, որ համաձայնություն տաս, «Սարագոսան» կարող է խաղալ «Ռեալի» հետ, բայց գավաթում, եթե որոշակի շեմեր հաղթահարի:
Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը Նիկոլ Փաշինյանյն հրավիրել էր բանավեճի․
«Պարոն Փաշինյան ես եմ Ձեզ հիմա հրավիրում բանավեճի։ Ցանկացած տեղ, ընտրեք Ձեր ուզած տեղը, Ձեր ուզած հարցերը։ Պետրոս Ղազարյանին էլ կարող եք կանչել, որպեսզի Ձեզ մենակ չզգաք։ Հունվարի 15-ին ես հրավիրում եմ բանավեճի։ Հետևողական եմ լինելու այս հարցում»,-նշել էր նա:
Արայիկ Հարությունյանն այս գրառմամբ արձագանքում է Թաթոյանի հենց այդ հրավերին։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան