Վրաստանում երեք տարի անօրինական բնակության համար երկու ռուսաստանցի է ձերբակալվել
Վրաստան
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ Վրաստանում ձերբակալվել է Ռուսաստանի 2 քաղաքացի՝ պետական սահմանն անօրինական կերպով հատելու և հանրապետությունում երեք տարի գտնվելու համար։
Նախարարությունը պարզաբանել է, որ Վլադիմիր Դուբովսկին և Ալինա Սավելևան ձերբակալվել են դատարանի որոշմամբ։ Հետաքննությունը պարզել է, որ նրանք երկիր են մտել սահմանային վերահսկողությունը շրջանցելով և վերջին երեք տարիների ընթացքում անօրինական կերպով գտնվել են Վրաստանում։
ՆԳՆ-ն նշել է, որ Դուբովսկին և Սավելևան մի քանի անգամ դիմել են ապաստան ստանալու համար, սակայն մերժվել են։ Միգրացիայի դեպարտամենտի որոշումը ուժի մեջ է մտել երկու փուլի վերանայումից հետո։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան