ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հասարակություն
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ի ժամը 08.00-ի դրությամբ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները:
Դժվարանցանելի է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփաննծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար' անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը