Վրաստանում ցուցարարների վրա Առաջին համաշխարհային պատերազմում օգտագործված քիմիական նյութ են լցրել
Վրաստան
Վրաստանի իշխանությունները Առաջին համաշխարհային պատերազմի քիմիական զենք են օգտագործել 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կառավարության դեմ բողոքի ցույցերը ճնշելու համար, հաղորդում է BBC-ն։
Պարբերականը զրուցել է քիմիական զենքի փորձագետների, Վրաստանի ոստիկանության տեղեկատուների և բժիշկների հետ և պարզել, որ ապացույցները վկայում են «կամիտ» քիմիական նյութի օգտագործման մասին, որը Ֆրանսիան օգտագործել է Գերմանիայի դեմ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ենթադրվում է, որ այն աստիճանաբար դադարեցվել է 1930-ական թվականներին՝ դրա երկարաժամկետ հետևանքների վերաբերյալ մտահոգությունների պատճառով։
Վրաստանի իշխանությունները հետաքննության արդյունքները անվանել են «աբսուրդ»՝ պնդելով, որ ոստիկանությունը գործել է օրենքի սահմաններում՝ ի պատասխան «բռնի հանցագործների անօրինական գործողությունների»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան