Բարբարոսներն արմատախիլ են արել Պլատոնի ձիթենին
Աշխարհ
Հույն մեծագույն փիլիսոփա Պլատոնի ձիթենին, որի ստվերի ներքո Պլատոնը մ.թ.ա. 5-րդ դարում ուսուցանում էր իր աշակերտներին, այս գիշեր բարբարոսների կողմից արմատախիլ է արվել Աթենքում։
Ծառն աճում էր Աթենքի ագրարային համալսարանի մոտակա տարածքում։
Համաձայն ավանդության՝ այդ ծառը մեկն էր ակադեմիայի այն 12 ձիթենիներից, որոնք սերում էին Աթենաս աստվածուհուն նվիրաբերված ձիթենիների պուրակից: Ըստ առասպելի՝ Աթենասը, պայքարում հաղթելով Պոսեյդոնին, դարձել էր քաղաքի հովանավորը, և նրա անունով էլ քաղաքն անվանվել էր Աթենք։
Ծառը խիստ տուժել էր 1970-ական թթ., երբ նրան էր բախվել կառավարումը կորցրած ավտոբուսը։ Ճեղքված բունը սղոցել և տեղադրել էին ագրարային համալսարանի հատուկ ցուցափեղկում: Մնացած հսկայական արմատը նորից ծիլեր էր արձակել և աճել։
Գործը հետաքննող մասնագետները կարծում են, որ չարագործները մի քանիսն են եղել, քանի որ ծառի արմատն իր բնով հանդերձ կշռում էր 250-300 կգ, և մեկ հոգին այն գլուխ չէր բերի: Հնարավոր է՝ ծառն արմատախիլ է արվել որպես վառելիք օգտագործվելու նպատակով, գրում է Риа Новости-ն։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)