Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հրապարակումներ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի այցերը Հայոց ցեղասպանության հուշահամալիր շարունակվում են:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, հերթական այցի ընթացքում նախարարին ներկայացվել են հիմնանորոգման, վերականգնման և բարեկարգման աշխատանքների ընթացքին, որակին և ժամկետներին վերաբերող հարցեր:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է իրականացվող աշխատանքների կարևորությունը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել հաստատված նախագծով սահմանված պահանջները, շինարարական աշխատանքների կատարման մասնագիտական բարձր չափանիշները։
Այցի ընթացքում նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)