Ալժիրում ևս չորս պատանդ է սպանվել
ԱՐԽԻՎ
Երկու բրիտանացիներ սպանվել են Ալժիրում բանակի կողմից տարվող ռազմական գործողությունների ընթացքում, որի նպատակն էր ազատ արձակել իսլամիստների կողմից British Petroleum կազմակերպության պատանդ վերցված աշխատակիցներին։ Ալժիրի հանրային հեռուստաալիքի աղբյուրները նշում են, որ երեկ ռազմական գործողությունների ժամանակ սպանվել է երկու բրիտանացի և երկու ֆիլիպինցի։ Նաև նշվում է, որ ազատ է արձակվել երկու բրիտանացի, մեկ ֆրանսիացի և մեկ քենիացի։ Եթե տվյալները հաստատվեն, բրիտանացի սպանվածների թիվը կհասնի երեքի։
Քեմերոնը նշել է, որ բրիտանացիները պետք է պատրաստ լինեն ավելի վատ լուրերի։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի իսլամիստ ահաբեկիչները հարձակվել էին British Petroleum կազմակերպության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի վրա։ Հարձակման ընթացքում սպանվել էր երկու աշխատակից։ Այս մասին հաղորդում է Express անգլիական պարբերականը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)