Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորման դեպք․ կասեցվել է հեղուկ գազի վաճառքի գործունեությունը
Հրապարակումներ
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական միջոցառումներ հեղուկացված ածխաջրածնային գազի իրացմամբ զբաղվող «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Արցախի 23/14)։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից:
«Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է չափագիտական նորմերի խախտում՝ թերլիցքավորում, որի արդյունքում կապարակնքվել է վառելիքաբաշխիչ աշտարակի հեղուկացված ածխաջրածնային գազի 1 խողովակը։
Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության»,- ասված է հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան