Պերուի ափերին կրկին սատկած դելֆիններ են հայտնաբերվել
Աշխարհ
Պերուի հյուսիսային ափամերձ շրջաններում կրկին հայտնաբերվել են դելֆինների և օվկիանոսային ֆաունայի այլ ներկայացուցիչների մնացորդներ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել են մեքսիկական ԶԼՄ-ները։
Պերուի ծովային ինստիտուտի տվյալների համաձայն՝ խոսքը գնում է 12 դելֆինի, 35 կետադելֆինի և 12 հավալուսնի մասին, որոնց մահվան պատճառները հայտնի չեն։
Մեկ տարի առաջ Պերուի հյուսիսային շրջաններում կրկին հայտնաբերվել էր 900 սատկած դելֆին, որոնց մահվան պատճառը, ըստ գիտնականների, կարող էր հանդիսանալ մոտակայքում նավթի որոնման համար տեղակայված ակուստիկ սարքավորումների ազդեցությունը: Դելֆիններից բացի՝ անցյալ տարի սատկել էր ևս 1.5 հազար հավալուսն։
Հայտնաբերված կենդանիների մնացորդներից պարզ է դառնում, որ դրանց մեծ մասը վաղուց է սատկել, քանի որ ջուրը ափ է նետել նրանց արդեն կմախքացած մնացորդները։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)