Վրաստանի հետ քաղաքական երկխոսությունը վերսկսելու համար նախադրյալներ չկան. ՌԴ ԱԳՆ
Վրաստան
Վրաստանը չի ճանաչում Աբխազիան և Հարավային Օսիան, ուստի ներկայումս քաղաքական երկխոսությունը վերսկսելու նախադրյալներ չկան։ Այս մասին հաղորդում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը։
«Ռուսաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը վերսկսելու նախադրյալներ չկան, քանի որ Թբիլիսին պահպանում է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ռեժիմի ժամանակ որդեգրած դիրքորոշումը՝ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կապել Ռուսաստանի կողմից Աբխազիայից և Հարավային Օսիայից հրաժարվելու հետ», - հայտարարել է Արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարությունը այս պահանջը համարում է անիրատեսական։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան