Ապօրինի պահվող որսորդական հրացանից կրակոց է արձակել ավտոմեքենայի ուղղությամբ
Հասարակություն
Հունվարի 16-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Հայրապետ Բ.-ին։
Նա խոստովանել է, որ 2012 թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ոգելից խմիչքի ազդեցության տակ կանգնեցրել է 1972 թ. ծնված Արտյոմ Զ.-ին պատկանող «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին է եղել վերջինիս որդին' 1997 թ. ծնված Կարեն Զ.-ն, որը շարունակել է երթևեկությունը և ինքը զայրանալով' իր մոտ ապօրինի պահվող որսորդական հրացանից կրակոց է արձակել ավտոմեքենայի ուղղությամբ և վնասել այն։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանման տարածք։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ իրեղեն ապացույց որսորդական հրացանը գտնվում է 1972 թ. ծնված Համլետ Խ.-ի տանը։
Համլետ Խ.-ն տան խուզարկության ժամանակ հայտարարել է, որ Հայրապետ Բ.-ի որսորդական հրացանը գտնվում է իր կնոջ քրոջ տանը, ինչն էլ վերջինիս տնից առգրավվել է։
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։
Հայրապետ Բ.-ն ձերբակալված է։
Կատարվում է քննություն։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը