Խավարասերներն ու ոջիլները քաղաքական գործիչներից հանրահայտ են
ԱՄՆ
Public Policy Polling հետազոտական կազմակերպությունն ԱՄՆ-ում 800-ից ավել ամերիկացիների շրջանում հարցում է անցկացրել նրանց առավել շատ հուզող թեմաների շուրջ։ Պարզվում է, որ նախընտրական շրջանում ԱՄՆ-ի նախագահի հանրահայտ թեկնածուները երկրորդ պլան են անցել՝ իրենց տեղը զիջելով ոջիլներին և խավարասերներին, գրում է MIGnews-ը։
Հարցումը ցույց է տվել, որ Սպիտակ Տան անցուդարձն ամերիկացիներին շատ ավելի քիչ է հետաքրքրում, քան կենցաղային միջատները։ Ամերիկացիներին քաղաքականությունից առավել հուզող հարցերի շարքում են ճանապարհային խցանումները, ցավազրկման միջոցով կոլոնոսկոպիկ ստուգում անցնելը և գործածված մեքենաներ գնելը։
Հետազոտության հեղինակները նշում են, որ իրենք ենթադրում էին, որ ընտրություններից հետո քաղաքական գործիչների նկատմամբ հետաքրքրությունը կնվազի, բայց չէին կարծում, թե այսքան։ Կոնգրեսի գործունեությունը երբեք նման սակավ հեղինակություն չի վայելել, քան հիմա, նշում են նրանք։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)