Գրողը ձեզ տանի բոլորիդ, եթե սա է ձեր պատկերացրած ժողովրդավարությունը, ուրեմն ես դիկտատուրայի կողմնակից եմ. Հոբհաննես Ավետիսյան
Հրապարակումներ
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.
Ըստ #nիkոլ-ի Հայ առաքելական եկեղեցու մի արքեպիսկոպոս տեռորիստ է, մյուսը տեռորի և իշխանազավթման քարոզիչ, այն մյուսը թմրանյութեր իրացնող, դե Վեհափառը ընդհանրապես սեռաքաղց է, ընդդիմադիր պատգամավորները բոլորը արտաքին ուժերի ազդեցության գործակալ են, ոչ պառլամենտական ընդդիմությունից, օրինակ ես, զենքերի առուվաճառքով եմ տուն պահում, այս վերջերս էլ արդարադատություն իրականացնողներին էի փորձում խոչընդոտել, որ արդարադատության իրենց վեհ առաքելությունը իրացնեն, դե մնացյալ ընդդիմադիր հայերն էլ ծայրահեղական անասուններ են:
Ու այս նկարագրածս գժանոցը արի ու տես դարձել է մեր ներկայի մեղմ նկարագիրը և արևմտյան զարգացած կոչվող պետությունները սա համարում են ժողովրդավարություն: Գրողը ձեզ տանի բոլորիդ, եթե սա է ձեր պատկերացրած ժողովրդավարությունը, ուրեմն ես դիկտատուրայի կողմնակից եմ:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան