Կապահովվի Ստեփանակերտից քաղաքացիական օդանավերի անվտանգ թռիչքը. Սեյրան Օհանյան
Արցախ
Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման առնչությամբ ադրբեջանական կողմի շարունակական սպառնալիքներին ի պատասխան՝ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերը պատրաստ են ապահովելու Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգությունը։
«Հայաստանի ԶՈւ հակաօդային պաշտպանության և օդային ուժերը կապահովեն քաղաքացիական ինքնաթիռի գործողությունը և թռիչքը»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Նախարարի խոսքով՝ 2012 թվականի ընթացքում ԶՈւ-ում ուժեղացել է կարգապահությունը, պակասել հանցագործությունների թիվը, բոլոր օղակներում սկսվել են փոխհամագործակցություն։ Վերջինս վստահեցրեց նաև, որ խիստ մեթոդներ են կիրառվել այս ոլորտում կոռուպցիայի վերացման ուղղությամբ։
Սեյրան Օհանյանը կարևորեց նաև այն, որ 2012-ի ընթացքում Հայաստանը ակտիվ մասնակցություն է ունեցել ՀԱՊԿ-ում և ՆԱՏՕ-ի կողմից իրականացված տարբեր ծրագրերում:
Ինչպես նաև ընդլայնվել են դաշնակից ՌԴ-ի, գործընկեր ԱՄՆ-ի, Չինաստանի, եվրոպական և եվրասիական տարբեր պետությունների հետ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունները:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան