Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ինչպես Տարոն Մարգարյանը շարունակեց Գագիկ Բեգլարյանի ու Կարեն Կարապետյանի գործը

Վերլուծական

Երեկ գործադիրը մոտ 1 մլն դոլար արժողության տարածք նվիրեց «Երևան իմ սեր» հիմնադրամին։ Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն հարակից 1000 քմ տարածքում կառուցվելու է երեք շինություն, մեկը՝ լսողության խնդիր ունեցող երեխաների համար, մյուսը՝ միայնակ մայրերի ու երեխաների, երրորդը ծառայելու է եկեղեցու սպասավորներին։ Կառավարության նման շռայլությունը շատերի մոտ զարմանք էր առաջացրել։ Հատկապես, երբ նույն կառավարությունը զլացավ անգամ հազար դրամով բարձրացնել թոշակները՝ պատճառաբանելով, թե փող չկա և վաճառքի հանեց պետության դեմք հանդիսացող կառավարական շենքը՝ ինչ է թե մի քիչ փող լցնի բյուջե։ Եվ ահա հենց նույն կառավարությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած ինչ-որ հարցի դրական լուծում է տալիս ու որոշում խաչ քաշել 1 մլն դոլարի վրա։ Կառավարության նման շռայլությունը պայմանավորված էր Տարոն Մարգարյանի քաղաքապետական հանճարո՞վ, այդ նա՞ կարողացավ գործադիրի ղեկավարությանը դրդել մեծահոգության, թե՞ այստեղ ինչ-որ ուրիշ բան կա։

Զարմանքը մի փոքր տեղի է տալիս, երբ քննության ենք առնում այս հիմնադրամն ու դրա հետևում կանգնածներին։ Սա այն հիմնադրամն է, որի ծնունդն ազդարարվեց 2010թ. փետրվարին նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիա այցելության ժամանակ։ Հիմնադրամի մեկնարկը տրվեց Վինձորի դղյակում Նորին Թագավորական Մեծություն Ուելսի Արքայազնի և Քորնուելի Դքսուհու հյուրընկալած բարեգործական միջոցառման ժամանակ։ Այն ժամանակ քաղաքապետը Գագիկ Բեգլարյանն էր, սակայն ծրագրի նախաձեռնողն ու գլխավոր հովանավորը Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն էր, ով էլ նախագահական այցի գլխավոր կազմակերպիչն էր։ Հենց Սարգսյանի քավորությամբ էլ այս ճաշկերույթի ժամանակ արքայազն Չարլզը, կարելի է ասել, թասիբի գցեց մեծահարուստներին՝ հանուն Երևանի գումարներ նվիրաբերելու համար։

«Երևան իմ սեր» ծրագրի առաջին նվիրատուների շարքում էին Սերգեյ Համբարձումյանը (Ռուսաստան), Սամվել Կարապետյանը (Ռուսաստան), Լուիզ Սիմոն Մանուկյանը (ԱՄՆ), Վաչե Մանուկյանը (Միացյալ Թագավորություն), Ռուբեն Վարդանյանը (Ռուսաստան), կորպորատիվ հովանավորներ «ՀայՌուսգազարդ» (գործադիր տնօրեն Կարեն Կարապետյան), «Էներգոպրոյեկտ» (գործադիր տնօրեններ Գագիկ Զախարյան և Եվգենի Բոբիլև), ENI (գործադիր տնօրեն Պաոլո Սկարոնի), HSBC (նախագահ Սթիվն Գրին), ITERA (գործադիր տնօրեն Իգոր Մակարով), VimpelCom (գործադիր տնօրեն Բորիս Նեմշիչ), Պիեռ Ֆատուշը (Լիբանան), Պերճ Սեդրակյանը (ՀԲԸՄ, ԱՄՆ), Գագիկ Զաքարյանը (Ռուսաստան) և այլք։

Այսինքն՝ չլիներ նախագահ Սարգսյանի այցը Մեծ Բրիտանիա, չլիներ արքայազն Չարլզի կազմակերպած ճաշկերույթը (ինչպես հայտնի է, եվրոպաներում բարեգործական ճաշկերույթները բավական ընդունված են՝ հատկապես, եթե արքայական ընտանիքների ներկայություն է ապահովվում), նման հիմնադրամ երևի թե որևէ մեկի մտքով չէր էլ անցնի ստեղծել։

Դժվար է ասել, թե ծրագրի նախաձեռնության, մտահղացման և այլ հարցերում կոնկրետ ինչ մասնակցություն է ունեցել այն ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, այնուամենայնիվ փաստը մնում է փաստ, որ շնորհիվ նաև այս հիմնադրամի նա հնարավորություն ստացավ ծանոթանալ արքայազն Չարլզի հետ և ներկայացվել որպես այն քաղաքի քաղաքապետ, որի պատվին արքայական տան ներկայացուցիչը անգամ հուզիչ ելույթ ունեցավ։ Այս հիմնադրամը Բեգլարյանի հաջորդին էլ հնարավորություն տվեց շփումներ ունենալ արքայազն Չարլզի հետ, ինչն էլ հետո հիմք տվեց Կարապետյանին կարծել, որ ինքն արդեն այնքան է մտերմացել արքայազնի հետ, որ կարելի է նրան նաև դստեր հարսանիքին հրավիրել։ Ճիշտ է, արքայազն Չարլզը հարսանիքի չեկավ՝ նախընտրելով Սաակաշվիլիի հետ ժամանակ անցկացնել, սակայն Կարեն Կարապետյանը չանտեսեց հիմնադրամն ու, ըստ էության, հենց նրա քաղաքապետության ընթացքում ահագին գործ արվեց, նաև հիմք դրվեց վերոհիշյալ շինարարությանը։

Կառավարության նիստի ժամանակ հիմնադրամի ծննդյան մասնակից Գագիկ Բեգլարյանը հետաքրքրվեց, թե որքա՞ն գումար է հաջողվել հավաքել, ինչին քաղաքապետը պատասխանեց. «Միլիոն», հետո էլ, թե՝ «Միլիարդից ավել գումար է հավաքագրվել»՝ այդպես էլ վերջնական չճշտելով՝ միլիոն, թե՞ միլիարդ, դրամ, թե՞ դոլար, ինչից հասկացվեց միայն այն, որ, ըստ երևույթին, ներկա քաղաքապետն առանձնապես այս հիմնադրամից տեղյակ չէ, ընդ որում, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում էլ հիմնադրամի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չհաջողվեց գտնել։ Բայց, ինչպես տեսնում ենք, ինչպես միշտ, անկախ իրենից Տարոն Մարգարյանի բախտը դարձյալ բերեց և հենց նրա քաղաքապետության օրոք կառավարությունը նման նվեր մատուցեց «Երևան, իմ սեր» հիմնադրամին, որի նախաձեռնությունները դարձյալ այս կամ այն կերպ էլի կկապվեն Տարոնի անվան հետ (իսկ որ քաղաքապետարանի լրատվական վարչությունը վերածվել է Տարոն Մարգարյանի ֆան-կլուբի և ի սպառ կորցրել իրականության զգացողությունը՝ իր կոչումը տեսնելով միայն քաղաքապետին փառաբանելու և օբյեկտիվ ցանկացած քննադատություն սվիններով ու պառավական նենգությամբ ընդունելու մեջ, փաստ է, որից, ի դեպ, առաջին հերթին տուժում է հենց երիտասարդ քաղաքապետը, որի հասցեին անհարկի շռայլվող դիֆերամբներն ու բալլադները վերջինիս ավելի ու ավելի են գցում մեկը մյուսից ծիղաղելի դրության մեջ)։

Ինչևէ, անկախ ամեն ինչից, այս հիմնադրամը երևի թե շարունակական աշխատանքի լավ վկայություն է. Կարեն Կարապետյանը խաչ չքաշեց Բեգլարյանի օրոք ստեղծված նախաձեռնության վրա (իսկ մեր պետական չինովնիկների սիրած գործը, ինչպես գիտենք, նախորդներին փնովելն ու սեփական անձի պատվանդանը հնարավորինս բարձր դիրքերում կառուցելն է՝ կենդանության օրոք պնակալեզների կողմից կերտվող արձաններով. բնականաբար, այս դեպքում նախորդի գործերի շարունակության մասին խոսք լինել չի էլ կարող), ընդհակառակը, մի նոր թափ հաղորդեց դրան, Տարոն Մարգարյանն էլ իր հերթին գոնե այս մի պահով գետնով չտվեց Կարապետյանի արածը և հարցը ներկայացրեց կառավարություն, որն էլ ի վերջո՝ իր շարժառիթներից ելնելով, ընդառաջեց հիմնադրամին։ Այնպես որ, անկախ ամեն ինչից, անկախ նույնիսկ հերթական անգամ քաղաքապետ փոխվելու փաստից, մնում է հուսալ, որ հիմնադրամը կշարունակի գործել և որ կհաջողվի Երևանին ինչ-որ չափով օգուտ տալ և որ գոնե մեր սիրելի մայրաքաղաքի հանդեպ տածած սերը կհամախմբի մեր պաշտոնյաներին։

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված