Հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակների մեկնարկը՝ 6 մեդալով
Գիտություն և Մշակույթ
2013 թվականին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Ժաուտիկովյան 9-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի թիմն արժանացել է 6 մեդալի՝ 3 արծաթե և 3 բրոնզե:
Օլիմպիադային մասնակցել է 39 թիմ 13 երկրից՝ 350 մասնակցով: 2013 թվականի հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակների մեկնարկը տվել են ֆիզմաթ դպրոցի սաները՝
Մինասյան Էդգար - մաթեմատիկա, 11-րդ դասարան, արծաթե մեդալ
Հովսեփյան Նարեկ - մաթեմատիկա, 12-րդ դասարան, արծաթե մեդալ
Պետրոսյան Ալեքսանդր - ֆիզիկա, 12-րդ դասարան, բրոնզե մեդալ
Հովհաննիսյան Ռազմիկ - ֆիզիկա, 12-րդ դասարան, բրոնզե մեդալ
Սահակյան Ալբերտ - ինֆորմատիկա, 12-րդ դասարան, արծաթե մեդալ
Համբարձումյան Կարեն - ինֆորմատիկա, 12-րդ դասարան, բրոնզե մեդալ
Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցն արժանացել է օլիմպիադայի կազմկոմիտեի կողմից սահմանված դիպլոմի:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)