Ալժիրում պատանդների թվում կա՞ն արդյոք Հայաստանի քաղաքացիներ
Աշխարհ
Չորեքշաբթի իսլամիստ ահաբեկիչները հարձակվել էին British Petroleum կազմակերպության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի վրա։ Պատանդ վերցված անձանց մեջ չճշտված տվյալներով Հայաստանի քաղաքացիներ չկան: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ նշելով, որ ստացված տվյալները նախնական են:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ալժիրի ռազմական ուղղաթիռները սկսել են օդային հարվածներ հասցնել այն շինությունների կոմպլեքսի ուղղությամբ, որտեղ ահաբեկիչները պահում են ալժիրցի և օտարերկրյա պատանդներին:
Գերի վերցված մարդկանցից տարբեր տվյալներով 15-30 ալժիրցիների հաջողվել է փախուստի դիմել: Որոշ լուրերի համաձայն, գերի վերցվածների թվում կան նաև հայեր:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան