Օբամայի երդմնակալությանը կարող է խանգարել գրիպի համաճարակը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությունը ծրագրված է անցկացնել երկուշաբթի, սակայն նախագահը պաշտոնապես կերդվի արդեն կիրակի օրը։ Վաշինգթոնը պատրաստվում է զբոսաշրջիկների մեծ հոսքի, որը իր հետ կբերի նաև գրիպով հիվանդ քաղաքացիների մեծ ալիք։ ԱՄՆ-ում գրիպի համաճարակը դեռևս մոլեգնում է, հայտնում է Ռուսաստանի ձայնի թղթակիցը ԱՄՆ-ից։
ԶԼՄ-ների տվյալներով՝ այս տարվա ընթացքում գրիպի զոհերի թիվը հասել է արդեն 100-ի։ Իսկ բժիշկներն այս համաճարակը համարում են վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ում բռնկված գրիպի համաճարակներից ամենածանրը։
Հատկապես տագնապալի է իրավիճակը մայրաքաղաք Վաշինգթոնում, ուր այս օրերին գրիպի համաճարակով բռնկված նահանգներից հազարավոր քաղաքացիներ են ժամանել՝ ներկա գտնվելու նախագահի երդմնակալության արարողությանը։ Սակայն հայտնի է, որ գրիպի համաճարակի պատճառով երդմնակալության արարողողակարգի մեջ ոչինչ չի փոխվելու։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)