Անկախ իշխանության կամքից, միջազգային իրավունքը հնարավորություն է տալիս օրակարգում պահել Արցախի թեման. պատգամավոր
Հրապարակումներ
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արցախի խորհրդարանում «Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ» թեմայով լսումներ է:
2023 թվականից հետո այս թեմայով մոտեցումները տարբեր են, այդ թվում` Արցախ հետվերադարձի տարբեր ճանապարհների մասին, սակայն այդ պրոցեսի միջազգայնորեն ընկալելի ուղին հիմնված է ինքնորոշման իրավունքի և դրա իրացման հնարավորության վրա, որովհետև դա և´ հավաքականությունն է ապահովում, և´ անվտանգության երաշխիքները:
2024 թվականին Արցախի նախագահի հրամանագրով Արցախի պետական ինստիտուտների պահպանման ու գործունեության շարունականության ապահովման վերաբերյալ ռազմավարություն է ընդունվել:
Այն ներկայացնում է բոլոր այն առաջնահերթությունները, որոնք ըստ ուղղությունների պետք է ծրագրային տեսք ու աշխատանքային ուղղություններ ստանան:
Անկախ ՀՀ իշխանության կամքից և ցանկությունից, միջազգային իրավունքն ու նախադեպերը հնարավորություն են տալիս` թեման օրակարգում պահելու և այն առաջ մղելու համար»:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը