Ալժիրի հարավում զինվորականները 18 գրոհային են սպանել
Մերձավոր Արևելք
Ալժիրի զինվորականները մի քանի հարյուր գերիների ազատության համար ձեռնարկված հատուկ գործողությունենրի ընթացքում 18 գրոհային են ոչնչացրել երկրի հարավում գտնվող գազային համալիր շինության տարածքում: Այս մասին հայտնում է Ալժիրի APS գործակալությունը՝ հղում կատարելով անվտանգության ծառայության իր աղբյուրներին:
Նախօրեին Ալժիրի հատուկ նշանակության ջոկատը ժանդարմերիայի հատուկ ստորաբաժանումների հետ համատեղ գրոհով վերցրել էր շինության տարածքը՝ ազատելով մի քանի հարյուր գերիների: Ներկայումս զինվորականները ստուգում են տարածքը, ուր շարունակում է թաքնվել ահաբեկիչների անհայտ քանակ պատանդների հետ միասին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)