Բախումներ Եգիպտոսում քրիստոնյաների և մահմեդականների միջև
Աշխարհ
Եգիպտոսի հարավում՝ Քենա նահանգի Մարաշդա գյուղում, տեղի են ունեցել բախումներ քրիստոնյաների և մահմեդականների միջև: Այս մասին հաղորդում է Associated press գործակալությունը:
Մահմեդականների մոտ զայրույթ էր առաջացրել քրիստոնյայի՝ 6 տարեկան աղջկա նկատմամբ սեռական ոտնձգությունները: Մահմեդականները հարձակվել են քրիստոնեական եկեղեցու վրա, քարեր շպրտել, վառել այդ գյուղում գտնվող քրիստոնյա ղպտիներին պատանող խանութները: Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ օգտագործել բողոքարարների դեմ:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում քրիստոնյա փոքրամասնության և մահմեդականների միջև բախումները ուժեղացել են վերջին երկու տարիների ընթացքում:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան