Սիլվա Հակոբյանի նոր երգը կրկնօրինակու՞մ է
Հասարակություն
Երգչուհի Սիլվա Հակոբյանն օրեր առաջ ներկայացրեց ԱՄՆ-ում նկարահանած նոր տեսահոլովակ, որի մասին «Ես»-ը պատմել է: Տեսահոլովակը բուռն արձագանք ունեցավ և շատերի հավանությանն արժանացավ: Սակայն եղան նաև դժգոհողներ, ովքեր կարծում են, որ այդ երգը շատ նման է Jessie J-ի «Price tag» երգին: Երգերի նմանության մասին «Ես»-ը մեկնաբանություն փորձեց ստանալ Սիլվայից, ով նշեց, որ ոչ մի կապ չունի երգի ստեղծման հետ: «Աշխարհում յոթ նոտա կա ու հնարավոր է նաև կրկնություն: «Two Guyz» խմբի տղաներն ինձ երեք երգ են առաջարկել, որոնցից սա եմ ընտրել: Երգելուց նույնիսկ չեմ էլ նկատել, որ այն նման է որևէ այլ երգի,- esyes.am-ին ասաց Սիլվան և հավելեց, որ պետք չէ հիվանդագին ընդունել, եթե նույնիսկ այդ երգերը նման են: -Երաժշտություն է, ամեն ինչ էլ կարող է լինել»:
Երգերի նմանության մասին «Ես»-ը առաջիկայում կներկայացնի նաև «Two Guyz»-ի տղաների մեկնաբանությունը: Մինչ այդ առաջարկվում է համեմատել երկու երգը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը