Լինդսի Լոհանը տղամարդկանց հետ հանդիպում է գումարի դիմաց
Աշխարհ
Տխրառչակ հոլիվուդյան դերասանուհի Լինդսի Լոհանը բոլորին հայտնի իր ֆինանսական խնդիրները լուծելու համար հուսահատ քայլի է դիմել։ Նա տղամարդկանց հետ ժամանակ է անցկացնում գումարի դիմաց, ընդ ուրում՝ մեծ։ Այս մասին Star ամսագրին պատմել է դերասանուհու հայրը՝ Մայքլ Լոհանը. «Հարուստները վճարում են նրա հետ հանդիպելու համար, իսկ Դինան միջնորդություն է անում։
Զզվելի է»։ Դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրը հաստատել է տեղեկությունը. «Հանդիպումները մի քանի օր են տեւում, եւ տղամարդիկ վճարում են ամեն ինչը՝ ապրուստը, ճանապարհածախսը, սնունդը եւ այլն, ինչպես նաեւ թանկարժեք իրերն ու այլ նվերները»։ Այս մասին գրում է style.news.am-ը:
Լինդսիի մշտական հաճախորդն Բրունեյի իշխող դինաստիայի ներկայացուցիչը (սուլթանի գահի՝ հերթով երրորդ թեկնածուն) նրան 100 հազար դոլար է վճարել Լոնդոնում միասին Նոր տարին նշելու համար։ Մեկ այլ հայտնի հաճախորդ՝ հաջողակ նկարիչ Դոմինգո Զապատան, Լինդսիին թույլ է տվել անվճար ապրել իր նյույորքյան փենթհաուսում ու Լոս Անջելեսի տանը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)