Իվետա Մուկուչյանի մենահամերգն ու հատուկ հյուրերը
Հասարակություն
Հունվարի 26-ին՝ ժամը 20:00-ին, «Vitamin Club»-ում կկայանա Իվետա Մուկուչյանի բացառիկ մենահամերգը: Մանրամասներին տեղեկանալու համար Armstar.am–ը զրուցել է երգչուհու հետ:
Իվետան պատմեց, որ համերգին կհնչեն արդեն ծանոթ և նոր կատարումներ. «Կատարելու եմ և իմ անհատական երգերից, որոնց հեղինակը ես եմ և որոնք դեռ ծանոթ չեն հասարակությանը, նաև իմ ճաշակով ընտրված հայտնի երգեր, որոնք «Imagine Band»-ի օգնությամբ ձևափոխել ենք ու ներկայացնելու եմ իմ տարբերակով»:
Գերմանական «The Voice» նախագծին մասնակցելուց հետո Իվետան բավականին շատ երկրպագուներ է ձեռք բերել Հայաստանում, այնուամենայնիվ, նրա առաջին մենահահամերգը տեղի է ունենալու ակումբում. «Ես ցանկանում եմ, որ առաջին մենահամերգս ավելի փոքր լինի, որպեսզի հանդիսատեսն ինձ ավելի մոտ լինի»,-ասաց Իվետան:
Երգչուհին նաև նշեց, որ «Imagine Band»-ի նվագակցությամբ համերգի ընթացքում, որպես հատուկ հյուր, ելույթ են ունենալու Արամ Mp3-ն ու Սուրեն Առուստամյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը