Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

Արթուր Սաֆարյանը՝ հայտնի եղբոր, իր մասնագիտությունների ու ջարդած ապակիների մասին

Հասարակություն

Armstar.am-ը շարունակում է Ձեզ ներկայացնել հայ հայտնիներին՝ իրենց հարազատների աչքերով: Այս անգամ զրուցեցինք Արսեն Սաֆարյանի եղբոր՝ լրագրող, բանասեր Արթուր Սաֆարյանի հետ: Երևի շատերդ զարմացաք՝ այս շարքում չտեսնելով երգահանի մասնագիտությունը: Ինչու՞, կպարզեք հարցազրույցը կարդալուց հետո:

-Արսենի հետ կռվարար, թե՞ համերաշխ եղբայրներ եք եղել:

-Իմ ու Արսենի միջև 5 տարվա տարբերություն կա: Մենք Արցախի Գանձասարի շրջանի Ծմակահող գյուղում ենք ծնվել: Երբ Արսենը ծնվեց, ես արդեն մեծ երեխա էի: Իմ կռվարարությունն ավելի շատ դրսևորվել է մեր միջին եղբոր՝ Արտակի հետ: Իսկ Արսենի նկատմամբ ունեցել եմ նրան պաշտպանելու, հոգատար լինելու, ինչ-որ բանով օգնելու զգացումներ: Երևի տարիքային տարբերությունը թույլ չի տվել, որ նեղացնեմ Արսենին, սակայն չեմ բացառում, որ մեծ եղբոր պես մի քանի անգամ ծեծած լինեմ:

-Ի՞նչն եք ամենաշատը կարոտում այն ժամանակներից, երբ ապրում էիք Արցախում:

-Երկրագնդի վրա իմ ամենապաշտելի վայրը ծննդավայրս է: Դա մարդու բնությունն ու էությունն է: Ամեն մարդու թվում է, որ աշխարհի ամենագեղեցիկ հատվածը, ամենագեղեցիկ պատկերները, ամենալավ ջուրն իր ծննդավայրում է: Ես նույնպես բացառություն չեմ: Իհարկե, շատ-շատ կարոտում եմ: Զբաղվածության պատճառով միշտ չէ, որ ես էլ, Արսենն էլ կարողանում ենք ցանկացած պահի գնալ մեր ծննդավայր, բայց կապը միշտ կա: Առաջին իսկ հնարավորության դեպքում այցելում ենք: Մենք մեզ համարում ենք այդ հողակտորի զավակներ:

-Կհիշե՞ք ձեր մանկությունից մի դեպք, որն առանձնահատուկ տպավորվել է Ձեր մեջ:

-Մենք շատ սիրով եղբայրներ ենք, և դա քանի գնում, ավելի ամրանում է: Դա գալիս է դաստիարակությունից, իսկ տղաների պարագայում՝ հատկապես հոր դաստիարակությունից: Նա մեզ դաստիարակել է այն գիտակցությամբ, որ աշխարհում եղբորից թանկ բան չկա: Հետաքրքիր դեպքերից հիշում եմ, որ մի օր երեք եղբայրներով տուն էինք գնում: Միջնեկ եղբայրս՝ Արտակը, համարձակությունից էր խոսում: Այդ պահին անցնում էինք մեր դպրոցի մոտով, ես էլ նրան ասացի, որ եթե այդքան համարձակ ես, ուրեմն քարը վերցրու, և ջարդիր դպրոցի ապակիները: Ու նա այդպես էլ արեց, որից հետո երեքով սկսեցինք փախչել: Արսենն էլ էր մեզ հետ, ամենաշատը նրա համար էի մտահոգվում, որովհետև նա ամենափոքրն էր ու ամենաթմբլը: Հասանք մեր մուտքին, նրանք երկուսով տուն բարձրացան, իսկ այդ պահին մեկն ականջս բռնեց: Ոստիկան էր: Հարցրեց՝ «ո՞վ ջարդեց ապակին», ասացի՝ «ես»: Ինքը ձեռքս բռնած բերեց տուն: Հայրիկս ու ոստիկանը խոսեցին և հարցը լուծեցին: Երբ ոստիկանը գնաց, հայրիկս ինձ բռնեց, ասաց. «Ապրե՛ս, որ մեղքդ վերցրիր քո վրա, դրանով իմ աչքին ահագին բարձրացար»։

Իսկ Արսենի հետ կապված, ասեմ, որ նա շատ հետաքրքիր հմայք ուներ, և՛ նման էր մյուս երեխաներին, և՛ միևնույն ժամանակ նման չէր, ինքնամփոփ էր, բայց միևնույն ժամանակ շատ շփվող էր: Արսենին միշտ առանձնանալու ինչ-որ անկյուն էր պետք: Նա անընդհատ պետք է ինչ-որ բան աներ: Սկզբից նկարչության էր հաճախում, հետո քանդակագործությամբ էր զբաղվում: Հետո, Արսենը խորացավ սպորտի մեջ: Բավականին կարճ ժամանակահատվածում նա ընդգրկվեց Հրազդանի խոտի վրա հոկկեյի բարձրագույն լիգայում: Չնայած իր փոքր տարիքին՝ նա վերջին պաշտպան էր խաղում, ինչը մեծ պատասխանատվություն է:

-Բնութագրե՛ք Արսենին 5 բառով:

-Ազնիվ, անմիջական, ընկերասեր, լավ հայր/ամուսին/զավակ, էմոցիոնալ:

-Լրագրող, բանասեր, երգահան: Ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ և մի՞գուցե ցուցակին այլ մասնագիտություններ ևս պետք է ավելացնել:

-Միգուցե: Այժմ ես Երկիր Մեդիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Իրադարձության հետքերով» ծրագրի ռեժիսորն եմ: Փոքր ծրագիր է, իմ կարծիքով՝ բավականին լավ մտածված, որտեղ ներկայացվում են հայ իրականության հետ կապված ամենատարբեր դեպքերը: Ինչ ինձ հիշում եմ, ես եղել եմ հեռուստատեսությունում: Հետո սկսեցի նաև օպերատորական գործը սովորել: Բավականին երկար ժամանանակ օպերատոր եմ աշխատել «Էպիկենտրոն» լրատվականում, նաև «Շարմ հոլդինգ» ընկերությունում: Դրա հետ միաժամանակ սկսվեց «Օտար ամայի ճամփեքի վրա» ծրագիրը, որտեղ սկզբից խմբագիր էի, հետո՝ նաև օպերատոր:

Ինչ վերաբերում է բանասերի իմ մասնագիտությանը, ասեմ, որ ավարտել եմ Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը, որից հետո 1.5 տարի աշխատել եմ դպրոցում, որից հետո ես անվերադարձ հեռացա դպրոցից: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է՝ դպրոցը ստեղծագործելու, ինչ-որ նոր բաներ գտնելու համար ոչ բարենպաստ միջավայր է: Այն ուրիշ առաքելություն ունի՝ սերունդներ կրթել: Ինձ համար դպրոցը աշխատավայր չէր, ես ուրիշ բաներ էի ուզում՝ ստեղծագործական ոլորտում փորփրել, գտնել, հիասթափվել, ուրախանալ:

Ես ինձ երգահան չեմ համարում, ես փորձում եմ մասնակցել երգերի ստեղծման գործընթացին: Դա իմ հոբբին է, իմ նախասիրություններից մեկն է, որից հաճույք եմ ստանում ու որը փորձում եմ անել ամենայն պատասխանատվությամբ:

-Ձեր գրած երգերից կառանձնացնե՞ք մեկը, որին առանձնահատուկ եք վերաբերվում:

-Դրանք մի քանիսն են: Ամեն դեպքում, իմ ու Արսենի համատեղ ստեղծագործություններից «Հին օրերը» առանձնանում է բոլորից: Որոշ դեպքերում ես շատ սիրում եմ «Օգնիր ինձ Մարիամը», «Հուշերի քաղաքը»: Կան երգեր, որոնց հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք կա:

-Բացի Արսենից, էլ ո՞ւմ հետ եք համագործակցում:

-Ես երգերի բառեր եմ գրել Քրիստինե Պեպելյանի, Սոֆի Մխեյանի, Հայկոյի, Ռազմիկ Ամյանի համար: Հիշում եմ, որ Կարո Սարաֆյանի շատ գեղեցիկ մեղեդիներից մեկի համար բառեր էի գրել, և այդ երգը պիտի Վարդուհի Վարդանյանը կատարեր, սակայն, ցավոք, Վարդուհին այդպես էլ չհասցրեց երգել այն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված