Մարգարիտա Պոզոյանը՝ հայերենի իմացության և Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու մասին
Հասարակություն
«Ռուսաստանի ձայն»-ը նախագծի հայազգի մասնակից Մարգարիտա Պոզոյանը երեկ թվիթերում ուղիղ կապով պատասխանում էր երկրպագուների հարցերին, որոնք բազմազան էին և բազմաբովանդակ:
Mamul.am լրատվականը, «փորձության ենթարկելով» երգչուհուն, հարցն ուղղեց հայերեն: Մարգարիտան ցավով նշեց, որ հայերեն տառերը չգիտի և չի կարող պատասխանել այդ հարցերին: Պարզ դարձավ, որ Մարգարիտան լինելով արմատներով հայ, չի տիրապետում գրավոր և բանավոր հայերենին: Նա ծնվել է Կրասնոդարում, այժմ բնակվում է Մոսկվայում: Ունի զուգընկեր, ում հետ ծանոթացել է աշխատավայրում:
- Կցանկանայի՞ք ելույթ ունենալ Հայաստանում:
- Եթե հրավեր լինի, մեծ հաճույքով կայցելեմ Երևան: Մի քանի անգամ եղել եմ այդտեղ: Շատ գեղեցիկ քաղաք է:
- Որ երկիրը կցանկանայիք ներկայացնել «Եվրատեսիլ»-ում` Ռուսաստանը, թե՞ Հայաստանը:
- Անկեղծ ասած` այդ մասին չեմ մտածել. պարզապես մտադրություն չունեմ այդ մրցույթին մասնակցելու:
- Ինչո՞ւ են ձեր ընտանիքում բոլորը տարբեր ազգանուններով:
- Դա անձնական հարց է: Մեկ ուրիշ անգամ կպատասխանեմ:
Մարգարիտայի երազանքն Իտալիայում և Ավստրալիայում գտնվելն է: Իսկ ուտեստներից նախընտրում է կովկասյան, իտալական խոհանոցը: Ինչևէ, երկրպագուների հարցերն անսպառ էին, իսկ ժամանակը` սահմանափակ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը