«Հրապարակ». «Գարեգին Նժդեհ» ֆիլմը կցուցադրվի Հայոց բանակի տոնին
Հայկական Մամուլ
Հայ կինոարտադրության համար անպատմելի գումարներով նկարահանված Հրաչ Քեշիշյանի «Հայրենիք ստեղծելով. Գարեգին Նժդեհ» ֆիլմը, որ նաև ՀՀԿ-ի նախընտրական փուլի բաղկացուցիչն է, հանդիսատեսի դատին կներկայացվի հունվարի 28-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում, և այնպես է հաշվարկվել, որ ֆիլմի պաշտոնական պրեզենտացիան համընկնի Հայոց բանակի տոնին:
Սակայն նախնական ցուցադրությունը տեղի կունենա հունվարի 27-ին, որին կմասնակցի ՀՀԿ ողջ իսթեբլիշմենտը՝ Սերժ և Ռիտա Սարգսյանների գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀԿ-ին մոտ «կանգնած» մտավորականներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ, գրում է «Հրապարակ»-ը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին