«168 ժամ». ՀԺԿ-ն ՀԱԿ-ից դուրս չի գա
Հայկական Մամուլ
«168 ժամ»-ի տեղեկություններով՝ երեկ ՀԱԿ ներկայացուցիչները կապ են հաստատել Գերմանիայում բուժումը շարունակող ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ՝ նրան տեղեկացնելու համար, որ հայկական մամուլում լուրեր են շրջանառվում ՀԱԿ-ից նրա ղեկավարած կուսակցության հնարավոր դուրս գալու վերաբերյալ: Դեմիրճյանը պատասխանել է, որ ինքը ոչ մի կապ չունի այդ տեղեկությունների հետ և դրանք համարում է մտացածին: Դեմիրճյանը նշել է, որ ինքն իրեն արդեն լավ է զգում, և հունվարի 22-ին անցնելու է հետվիրահատական վերջին ստուգումը, որից հետո կվերադառնա Հայաստան:
Ի դեպ, ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը նույնպես «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում հերքել է լուրերը, թե ՀԺԿ-ն պատրաստվում է լքել ՀԱԿ-ի շարքերը:
Իսկապես Ստեփան Դեմիրճյանը որևէ պատճառ չունի ՀԱԿ-ից դուրս գալու, քանի որ նա ակտիվ գործողությունների կողմնակից չի, այն, ինչ կարող էր ստանալ՝ պատգամավորական մանդատ, ստացել է, և ՀԱԿ-ից ու նրա առաջնորդից դժգոհելու ոչ մի պատճառ չունի:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին