«Հայկական ժամանակ». Զինդատախազությունը բողոքարկել է Մատաղիսի գործով վճիռը
Հայկական Մամուլ
Զինդատախազությունը բողոքարկել է Մատաղիսի գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ դեկտեմբերի 28-ին կայացրած վճիռը, որով 2003-ին ծառայակցի սպանության մեջ մեղադրվող երեք ամբաստանյալներն արդարացվել էին:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ նախօրեին տեղի ունեցած ասուլիսում զինդատախազ Գևորգ Կոստանյանը կոնկրետ պատասխան չէր տվել Մատաղիսի գործով զինդատախազությունը վերաքննիչ բողոք տանելու է, թե ոչ. «Այդ գործի վերաբերյալ կխոսենք հետո: Մենք ունենք ժամանակ՝ համապատասխան վերաքննիչ բողոք բերելու կամ չբերելու հարցը որոշելու համար»,- նշել էր Գ.Կոստանյանը:
«Այս պատասխանից տպավորություն է, թե բողոք տանել-չտանելու հարցում Կոստանյանի դերը արարողակարգային է»,- նշում է «ՀԺ»-ն:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին