«Առավոտ». Նախագահի թեկնածուի մամուլի խոսնակը՝ իր զոքանչն է
Հայկական Մամուլ
ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը պատասխանելով «Առավոտ»-ի հարցին՝ ձևավորվա՞ծ են, արդյոք, նախընտրական շտաբները, հայտնի՞ են վստահված անձանց անունները, ասաց.
«Մեր շտաբների տվյալները կարող եք ճշտել Ազգային վիճակագրական ծառայությունից: Ես ասել եմ, որ մեր բոլոր հայկական օջախներն ինձ համար շտաբ են, շտաբի պետը՝ տան շեֆը, իմ մամուլի խոսնակը՝ զոքանչը: Իսկ վստահված անձինք դուք եք, քանի որ ես ակնկալում եմ, որ յուրաքանչյուր այն քաղաքացին, որն առաջիկա 5 տարին երկրի կառավարման իրավունքը կվստահի ինձ, ուստի ես պարտավոր եմ գոնե մեկ օր վստահել իրեն»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին