«168 ժամ». Ստեփանակերտի օդանավակայանի բացումը կհանգեցնի «լարվածության էսկալացիայի՞»
Հայկական Մամուլ
«Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ Հայաստանում գոյություն ունի ռազմաբազա, ուր ծառայում են ռուս զինվորականները: Ըստ այդմ էլ, կողմերի միջև կնքվում է ռազմատեխնիկական համաձայնագիր: Սակայն ես ծանոթ չեմ այդ համաձայնագրի բովանդակության հետ, գլխավորն այն է, որ դա լինի բաց, թափանցիկ: Համանախագահող բոլոր երկրներն էլ պետք է իմանան, թե ինչ է կատարվում Հայաստանի ու Ռուսաստանի միջև, որովհետև առանց դրա չի լինի վստահություն»,- անդրադառնալով Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համաձայնագրի կնքման հնարավորությանը՝ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՍՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան:
Ըստ «168 ժամ»-ի՝ նա խոսել է նաև Ստեփանակերտի օդանավակայանի բացման մասին՝ ասելով, որ այն կարող է հանգեցնել ղարաբաղյան հակամարտության շուրջ «լարվածության էսկալացիային»: «Այդ հարցը կարող է լուծվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես և հակամարտությանն առնչվող մյուս բոլոր հարցերը»,- ասել է Բրայզան:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին