Վրաստանը լուծարում է ԵՄ-ի առաջարկությամբ ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն
Վրաստան
Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է վերացնել Վրաստանի կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն, որը ստեղծվել է Եվրամիության առաջարկությունների համաձայն: Քվեարկությունը ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում:
Քվեարկության ընթացքում 77 պատգամավոր քվեարկել է օրինագծի օգտին, որն ուղարկվել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին ստորագրման համար: Դրանից հետո գործակալությունը նախատեսվում է դադարեցնել գործունեությունը 2026 թվականի մարտի 2-ին, և դրա գործառույթները կփոխանցվեն Պետական աուդիտի ծառայությանը:
Վրաստանի կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն ստեղծվել է 2022 թվականի վերջին՝ ԵՄ առաջարկությամբ՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)