Մեքսիկայում 158 ոստիկան է ձերբակալվել
Աշխարհ
Մեքսիկայի ոստիկանությունը հունվարի 18-ին ձերբակալել է թմրանյութերի վաճառքով զբաղվող 158 ոստիկանի, հայտնում է Agence France-Presse-ը։
Ձերբակալությունները տեղի են ունեցել մեքսիկական 2 քաղաքում. 110 ոստիկան ձերբակալվել է Լերդո քաղաքում, ևս 48-ը՝ հարևան Գոմես-Պալասիոյում։
Մոտ ժամանակներս ձերբակալված ոստիկաններին կփոխարինեն զինծառայողներն ու նահանգային ոստիկանները, քանի որ ազատության մեջ մնացած տեղական ոստիկանները ստիպած են լինելու հետաքննություն անցնել թմրանյութերի վաճառքում իրենց մասնակցության բացակայությունը ապացուցելու համար։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան