Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է
Հայաստան
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Հունվարի 19-ին՝ ժամը 10.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։ Ձնաբքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը։
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի