Ջորջ Բուշ ավագն ու կրտսերը չեն մասնակցի Օբամայի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ
Բուշ ընտանիքից ԱՄՆ-ի նախկին 2 նախագահները՝ 88-ամյա Ջորջ Բուշ Ավագն ու 66-ամյա Ջորջ Բուշ կրտսերը անտեսում են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությունը, որով նա պաշտոնապես կանցնի իր լիազորություններին, գրում է CBS-ը:
Ջորջ Բուշ ավագը ներկա չի լինի երդմնակալությանը հիվանդանոցից միայն վերջերս դուրս գրվելու պատճառով, ուր նա գտնվում էր վերջերս տարած ծանր բրոնխիտի պատճառով:
Հայտնի չէ, թե ինչու նրա որդի Ջորջ Բուշ կրտսերը չի ցանկացել մասնակցել արարողությանը:
Երդմնակալությանը ներկա կլինեն նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և Ջիմի Քարթերը:
Արաորղությանը չի մասնակցի նաև Օբամայի քաղաքական հակառակորդ ընտրություններում պարտված Միթ Ռոմնին:
Երդմնակալության պաշտոնական արարղությունը տեղի կունենա հունվարի 21-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)